Խաղաղ հանրահավաք Լյուքսեմբուրգում՝ ի աջակցություն Արցախին
Խաղաղ հանրահավաք Լյուքսեմբուրգում՝ ի աջակցություն Արցախին
16.10.2020

Լյուքսեմբուրգի հայ համայնքը օրեր առաջ կազմակերպել էր հերթական խաղաղ ակցիան Եվրոպական խորհրդարանի շենքի մոտ, որպեսզի աշխարհին հասցնի արցախյան հարցի մասին ողջ ճշմարտությունը: Ակցիային միացել էր աշխարհահռչակ օպերային երգչուհի Մարիա Գուլեգինան: Նա հայտարարել էր, որ հայ ժողովուրդը խաղաղասեր է, աշխատասեր, և այն ամենը, ինչը պետք է նրան, խաղաղությունն է:

Այս ակցիայի իր մասնակցությունն ունեցավ նաև Ադիբեկյան ընտանիքը, ովքեր ամուր կանգնած են Հայրենիքի կողքին, չնայած այս օրերին գտնվում են նրա սահմաններից հեռու:

Կարևորելով Սփյուռքում գտնվող յուրաքանչյուր հայի դերը համահայկական միասնական պայքարի գործընթացում՝ Ադիբեկյան ընտանիքը ամեն կերպ մասնակցում և աջակցում է Հայաստանում և դրա սահմաններից դուրս կազմակերպվող ակցիաներին:

Մեկ անգամ ևս վերահաստատում ենք մեր նվիրումը և պատրաստակամությունը Հայրենիքի աջակցության և օգնության համահայկական սուրբ գործին:

Նշենք, որ երեկ Լյուքսեմբուրգի խորհրդարանը միաձայն ընդունեց Ադրբեջանի ռազմաքաղաքական քայլերը դատապարտող բանաձև: Այս քայլը Լյուքսեմբուրգի ժողովրդի բարեկամական վերաբերմունքի ապացույցն է Հայաստանի նկատմամբ: